Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռոբերտ Հովսեփի Աղաջանյան

ծն․ 1921

1930 - 1970 թվականներ

Ռոբերտ Աղաջանյանը վարպետացել է լուսանկարչությունում աշխատելով Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող Արամ Ալոյանի լուսանկարչատանը` 1930-ականներին։ Հայրենական Մեծ պատերազմից վերադառնալուց հետո շարունակել է իր լուսանկարչական գործնեությունը տարբեր տաղավարներում, իսկ 1950֊ականներից արդեն որպես ֆոտոթղթակից, «Հայաստանի գյուղատնտեսություն» ամսագրում։ (1) Հայաստանի գյուղատնտեսական կյանքը պատկերող նրա բազմաթիվ ռեպորտաժային և վավերագրական բնույթի լուսանկարներ արտատպվել են ոչ միայն տեղական պատկերազարդ ամսագրերի էջերին այլ նաև Հայաստանին նվիրված մի շարք ֆոտո֊ալբոմներում (Սովետական Հայաստան, 1971)։

Աղաջանյանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում խորհրդահայ վավերագրական լուսանկարչության համատեքստում։ Հիմնականում կենտրոնանալով գեղջկական առօրյաի ու կենցաղի, ինչպես նաև կոլտնտեսական աշխատանքի պատկերման վրա, նրա լուսանկարները զերծ են մնում սոց֊ռեալիստական ռեպորտաժային լուսանկարչության շինծու ինքնագովերգությունից։ Փոխարենը լուսանկարիչը նախընտրել է պատկերել այդ գյուղական իրականությունը` մարդասիրական ոսպնյակի և անկեղծ լավատեսությամբ լցված լույսի ներքո։ Նրա համեստ ու թատերականացումներից զուրկ սև֊սպիտակ, երբեմն գունավոր լուսանկարներում մարդը դիտարկված է ոչ թե որպես գերիշխող ուժ, այլ բնական ու կենդանական աշխարհի հետ ներդաշնակորեն գոյատևող էակ։ Այսպիսով, Աղաջանյանի պարզ և անմիջական աշխարահայցքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում` ռեալիստական, սոցիալ֊վավերագրական լուսանկարչության ավանդույթների ձևավորման մեջ։

1) Կենսագրական տվյալները` Վահան Քոչար։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 72

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 72-76

Ցուցահանդեսներ

1975։ Անհատական ցուցահանդես, Երևան

1978։ Անհատական ցուցահանդես, Վիլնյուս, Կաունաս։

Այլ նկարներ այս հեղինակից