Վազգեն Գերասիմի Ազատյան
1929 - 1994
1940 - 1990 թվականներ
Տարբեր տեխնիկական ֆակուլտետներ ավարտելուց հետո (Երևանի կինոտեխնիկումը` 1949-ին, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` 1956-ին), Վազգեն Ազատյանը սկսել է զբաղվել ֆոտո-լրագրողական գործնեությամբ։ Որպես թղթակից համագործակցել է տեղական և համամիութենական մամուլին տպագրելով իր լուսանկարները «Օգոնյոկ» և «Իզվեստիա» պարբերականներում։ Տարբեր հայկական հրատարակչություններում թողարկել է մի շարք ալբոմներ որոնցից են «Լենինական» (1989), «Երևան» (1989) և «Ջերմուկ» (1990) պատկերագրքերը։ 1955-ին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության իսկ 1988-ին Հայաստանի գրողների միության անդամ։ Խորանալով հրատարակչական գործնեության մեջ, 1980-ականներին հիմնվել է «Լիլիթ» հրատարակչությունը։
Ազատյանի լուսանկարչությունը կիրառարական է ու ծառայել է գովազդային և մասսայականացմանը ուղղված նպատակների։ Վավերագրական լուսանկարչության բնագավառում լուսանկարիչը չի փորձել առանձնակի ոճական կամ թեմատիկ լուծումներ զարգացնել, բավարարվելով փաստերի, երևույթների ու միջավայրների «շիտակ» ու գովաբանող վավերագրությամբ։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքը հայկական ֆոտոգրքերի ու լուսանկարչական ալբոմների հրատարակման պարագայում հետաքրքիր էջ է խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Ազատյան, Վազգեն։ Հայկական գորգեր, Հայաստան հրտ., Երևան, 1986
Ազատյան, Վազգեն (լուս.)։ Երևան, ալբոմ-ուղեցույց, Պարբերական հրտլ., Երևան, 1989
Ազատյան, Վազգեն։ Ջերմուկ, ալբոմ-ուղեցույց, Երևան, 1989
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 64