Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հ. Ա. Ազատյան

1890 - 1900 թվականներ

Ազատյանը Աթենքում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից է։ Նրա «Արարատ» լուսանկարչատունը եղել է քաղաքի հայ համայնքի նախընտրած տաղավարը 19-րդ դարի վերջին։ Լուսանկարչի դիմանկարները չեն առանձնանում գեղարվեստական մոտեցմամբ կամ փայլուն վարպետությամբ, սակայն դրանցում հաճախ առկայծում է Ազատյանի անկաշկանդ և սրամիտ անհատականությունը։ Ուշագրավ է լուսանկարչատան կնիքը որը պատկերում է Արարատ լեռան գագաթին հանգրվանած Նոյան տապանը իսկ առաջին պլանում` արվեստները խորհրդանշող դիցաբանական մուսան։ Ազատյանի մասին ստույգ կենսագրական տվյալներ մեզ չեն հասել։ 

Ազգություն

հայ, հույն

Տարածաշրջան

Հունաստան

Քաղաք

Աթենք

Լուսանկարչատուն

Արարատ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից