Թորոս Ջեբրայիլի Աբրահամյան
1916 - 2003
1930 - 1980 թվականներ
1932-ին, Թուրքիայից Բեյրութ տեղափոխվելուց հետո, Թորոս Աբրահամյանը անցել է աշխատանքի Բուրջ Համուդ թաղամասում գտնվող Սահակ Սահակյանի լուսանկարչական տաղավարում։
Շուրջ մեկ տասնամյակ այդտեղ աշխատելուց հետո, Աբրահամյանը բացել է իր անհատական լուսանկարչատունը, Բեյրութում, ապա նաև Համտուն հանգստավայրում։ Եղել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանի պաշտոնական լուսանկարիչը։ 1955-ին տեղափոխվել է Բրազիլիա և հաստատվել Սան Պաուլոյում, ուր շարունակել է իր լուսանկարչական գործնեությունը, ընդհուպ մինչև 1980-ականների վերջը։ Լուսանկարել է Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև Կաթողիկոս Վազգեն Ա-ի այցերը 1960, 1968 և 1984 թվականներին։
Ազգություն
բրազիլիացի, լիբանանցի, հայ
Տարածաշրջան
Բրազիլիա, Լիբանան
Քաղաք
Բեյրութ, Սան Պաուլո
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 59