Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ճարտարապետների միջազգային 5-րդ կոնգրեսի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդես

Տարեթիվ
1959
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Երևանի Ճարտարապետների տուն, Երևան

Շրջիկ այս ցուցահանդեսում ամփոփված էին 1958 թվականին Մոսկվայում բացված ցուցահանդեսի ցուցանյութերը: Ներկայացված լուսանկարներն ու հատակագծերը դիտողին պատմում էին 22 երկրների՝ Չինաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների՝ պատերազմյան տարիների և հետպատերազմյան խաղաղ ժամանակաշրջանի քաղաքաշինարարության մասին:

Հետաքրքիր ցուցահանդես: «Սովետական Հայաստան», Ե., 1959, թիվ 11, էջ 46