Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ցուցահանդես՝ նվիրված կոմունիզմի մեծ կառուցումներին

Տարեթիվ
1951
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Երևանի Մյասնիկյանի անվան Պետական հանրային գրադարան, Երևան

Ցուցահանդեսը պատմում էր Վոլգայի և Դնեպրի վրա Ղրիմում և Միջին Ասիայում կառուցվող հիդրոէլեկտրոկայանների ու ջրանցքների մասին: Ցուցադրված բազմաթիվ լուսանկարները պատկերացում էին տալիս ստալինյան կառուցումների պատվերները կատարող արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի մասին: Լուսանկարներին ուղեկցում էին նաև կոմունիզմի մեծ կառուցումների քարտեզն ու թերթերում, ամսագրերում զետեղված հոդվածները:

Ցուցահանդես ստալինյան կառուցումների մասին: «Սովետական Հայաստան», Ե., 1951, թիվ 9, էջ 44