Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մ. Հարությունյան

1950 - 1960 թվականներ

Հարությունյանի` ռեպորտաժային և վավերագրական բնույթի լուսանկարները առնչվում են 1950-60-ականներին։ Դրանք հրատարակվել են «Հայաստանի Աշխատավորուհի» և «Սովետական Հայաստան» պարբերականներում։ Գերազանցապես կիրառարական ու իլյուստրատիվ բնույթի աշխատանքներ են, սակայն հետաքրքիր են մշակութաբանական անկյունից որպես աշխատավոր կանանց կերպարների պրոպագանդում խորհրդահայ լուսանկարչության մեջ։ Կենսագրական տվյալներ լուսանկարչի մասին մեզ չի հաջողվել հայտնաբերել։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն