Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արմեն Տեր֊Մկրտչյան

Արմեն Տեր֊Մկրտչյան

Տարեթիվ
Հուլիս, 2018
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Ասլամազյան Քույրերի Թանգարան, Գյումրի

Այս ամենը լույսի մասին է։ Լուսանկարչությունը հավերժական պայքար է լույսի և ստվերի միջև։ Լույսը կյանքի ամենակարևոր բաղադրիչներից է Երկրի վրա։ Լուսանկարչությունը անհնարին է առանց դրա։ Եվ լույսի ամենահզոր աղբյուրը արևն է։
Լուսանկարչությունը հակված է որսալու օբեկտներ միլիվարկյանների ընթացքում։ Սակայն լույսի աշխատելաոճը փոփոխվում է, դրա զարգացումը հազիվ թե տեսանելի են այդքան կարճ ժամանակաընթացքում։ Լուսանկարիչները փորձում են կրճատել ժամանակի ազդեցությունը ինչքանով որ կարող են։ Այն ինչ ես անում եմ վերջերս, դա լույսի կյանքն է իր զար•ացման և փոփոխման պրոցեսով։ իմ լուսանկարների վրա լույսի ազդեցության նվազագույն ժամանակը 15 րոպե է և առավելագույն ցուցանիշը հասնում է մի քանի ժամի։
Այս ամենը իրականացնելու համար ես օգտագործում եմ ռեզինոտիպիայի տեխնոլոգիան։ Այն հայտնագործվել է 1920-ական թվականներին Ռուդոլֆո Նամիասի կողմից /իտալացի քիմիկոս և լուսանկարիչ/, ով որպես հիմք վերցրեց փոշետպման տեխնոլոգիան։ Համեմատելով դասական փոշետպման տեխնոլոգիայի հետ ռեզինոտիպիան տալիս է ավելի քիչ շաղված և ավելի հագեցվաց պատկերներ` պահպանելով թավշյա պատկերը և մեծ հնարավորություն ընձեռում պատկերի վրա միջամտություններ կատարել։ Այն ստեղծվել է որպես այլընտրանքային տպագրության միջոց։

Այնուամենայնիվ, այն ինչ ես եմ անում, պարզապես պատճենել չէ արդեն իսկ ռեզինոտիպիայի տպա•րությամբ տպված լուսանկարի թղթի վրա։ Դրա հիման վրա ես մշակեցի նոր տեխնոլոգիա որը հնարավորություն տվեց իրականացնել իմ մտահղացումները: Ես տեղադրում եմ թուղթը ինքնաշեն խցիկի մեջ և անմիջապես լուսանկարվում է դրա վրա։ Այս կերպով արված լուսանկարները հնարավոր չէ կրկնօրինակել և ընդօրինակել, դրանք յուրահատուկ են։

Արմեն Տեր-Մկրտչյան
2018

աղբյուր` https://www.facebook.com/events/217588769010522/?active_tab=discussion

Ապրիլ 20֊Մայիս 6