Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մեծ Հայրենականի երեսուն տարին

Տարեթիվ
Մարտ, 1975
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
«Ռոսիա» կինոթատրոն, Երևան

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն ու արխիվային նյութերը արտացոլում էին սովետական զինվորիների հերոսությունը, պատմում Մոսկվայի, Լենինգրադի պաշտպանության, Ստալինգրադի ճակատամարտի, Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին հասած սովետական բանակի փառավոր ուղու մասին: Ցուցադրված էր նաև սովետական օդաչուներ Ն. Գաստելլոյի, Ն. Ստեփանյանի, զորահրամանատարների, գեներալների և սպաների դիմանկարներ:

Հանուն երկրագնդի խաղաղության: «Ավանգարդ», Ե., 1975, թիվ 31, էջ 4