Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ստուդիո Նուբար

1940 - 1950 թվականներ

Սուդանի մայրաքաղաք Խարթումում աշխատող Նուբարի լուսանկարչատունը գործել է 1940-50-ականներին։ Այն իր տեսակով չափազանց մոտ էր Եգիպտահայ կոմերցիոն լուսանկարիչների հաստատություններին և հիմնականում ծառայել է տարբեր ընտանեկան և գործնական առիթներով արված դիմանկարների ստեղծման համար։ Ոճական առումով Նուբարի լուսանկարները նույնպես հարում են Կահիրեի և Ալեքսանդրիայի գլխավոր տաղավարների լուսանկարչական մոտեցումներին, բայց հաճախ ավելի անկաշկանդ ու բնական են իրենց լուսավորությամբ ու ձևավորմամբ։ Սուդանաբնակ հայազգի այլ լուսանկարիչների աշխատանքների պես, Նուբարի դիմանկաները կարևոր պատմական փաստարկներ են այդ տարածաշրջանի մշակութային ու հասարակական զարգացումների և արդիականացման պրոցեսների մասին։ Կենսագրական այլ տվյալներ լուսանկարչի մասին չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Սուդան

Քաղաք

Խարթում

Լուսանկարչատուն

Ստուդիո Նուբար

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն