Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վերացականը ոսպնյակի մյուս կողմում

Տարեթիվ
Դեկտեմբեր, 2007
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
ՆՓԱԿ, Երևան

Օգտագործելով պատկերը որսալու և տեխնիկապես ամրագրելու միջոցները՝ հեղինակներից յուրաքանչյուրը այս ցուցահանդեսում ներկայացրել է երևույթների իր ուրույն, վերացական ընկալումը: Ցուցահանդեսի կազմակերպիչները աշխատանքները բաժանել են 3 մեծ խմբերի՝ մինիմալիստական, անձնական և սոցիալ-քաղաքական: Ցուցադրված էին Տիգրան Սարապյանի, Դավիթ Վարդազարյանի, Միքայել Պողոսյանի, Նվարդ Երկանյանի, Կարեն Միրզոյանի, Հայկ Թութունջյանի և այլոց լուսանկարները:

Դեկտեմբերի 6-28

Ապրեսյան Տ., Աբստրակտ լուսանկարչության ցուցահանդես «Վերացականը ոսպնյակի մյուս կողմում»: «Կապիտալ», Ե., 2007, թիվ 42, էջ 15