Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայաստանը լուսանկարիչների աչքերով

Հայաստանը լուսանկարիչների աչքերով

Տարեթիվ
Հունվար, 2008
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատի սրահ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ցուցահանդեսը ներկայացնում  էր անկախության տարիներին Հայաստանի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև դրան նախորդած նշանակալի իրադարձությունները (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում) և երկրի առօրյա կյանքից հատկանշական դրվագներ պատկերող ավելի քան 60 լուսանկարներ: Ցուցադրվեցին Մարտին Շահբազյանի, Հակոբ Բերբերյանի, Ռուբեն Մանգասարյանի, Հրայր Բազեի, Զավեն Սարգսյանի, Գերման Ավագյանի, Կարեն Միրզոյանի, Նազիկ Արմենակյանի, Ֆելիքս Առուստամյանի, Կարեն Մինասյանի, Հայկ Բիանջյանի, Ալեքսանդր Խաչունցի և Սուրեն Հովսեփյանի աշխատանքները:

Հունվարի 14

Մեծ Բրիտանիայում անցկացվում է «Հայաստանը լուսանկարիչների աչքերով» ցուցահանդես: «Հայաստանի Հանրապետություն», Ե., 2008, թիվ 7, էջ 2