Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայ ճարտարապետությունը 4-18-րդ դդ.

Տարեթիվ
1974
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Մյունխենի պետական համալսարան, Մյունխեն, Գերմանիա

Հայ ճարտարապետությանը նվիրված այս ցուցահանդեսն ուներ երկար ու հետաքրքիր պատմություն: 1968-ին այն առաջին անգամ բացվեց Միլանում, 1969-ին՝ Հռոմում, Վենետիկում, Պարմայում, Ջենովայում, Վիեննայում, Բարիում, իսկ 1973-ին՝ Լիսաբոնում և Բեյրութում: Ցուցահանդեսի առիթով հրապարակվել են նաև ուղեցույց և կատալոգ, որտեղ ներկայացված են վաթսունվեց հուշարձանների հատակագծերը ու նրանց վերաբերող պատմական և ճարտարապետական հակիրճ տեղեկությունները:

Զարյան Ա., Հայ 11-րդ ճարտարապետության ցուցահանդեսը: «Հայրենիքի ձայն», Ե., 1974, թիվ 19, էջ 4-5