Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հակոբ Պողոսյան: Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Հակոբ Պողոսյան: Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Տարեթիվ
Մայիս, 2014
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Մոսկվայի տուն, Երևան

Լուսանկարչական նախագծի հեղինակն է Հակոբ Պողոսյանը, ով Արցախյան Ազատամարտի վետերան է: Տեսա- և լուսանկարչական խցիկները, և ոչ միայն հրացանը, ռազմում նրա զենքերն էին: Հ.Պողոսյանը Արցախյան Ազատամարտի՝ հայկական մամուլում հանրահայտ դարձած հազվագյուտ լուսանկարների հեղինակ է:
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թեման միշտ է հուզել լուսանկարչին, սակայն իբրև լուսանկարչական նախագիծ դրա իրականացումը դյուրին չէր մի շարք պատճառներով: Նախ, ժամանակակից լուսանկարչական վավերագրական նախագիծը հետազոտություն է, որն ենթադրում է նախնական հետազոտական, որոնողական աշխատանք: Այսպես, լուսանկարչին հաջողվել է հավաքել ՀՀ քաղաքացի վետերանների տվյալների բազա և ուրվագծել վետերանների վիճագրական-սոցիալական պատկերը այս տարվա դրությամբ: Նրանք մոտ հազարն են, սակայն, բնական պատճառներով, նրանցից շատերը հեռանում են կյանքից, չհասցնելով լուսանկարվել կամ տեսնել ցուցահանդեսը, ինչը էապես բարդեցնում է լուսանկարչի աշխատանքը: Այնուամենայնիվ, Հ.Պողոսյանն արդեն իսկ լուսանկարել է մոտ 700 վետերաններ հանրապետության մասշտաբով, որոնցից երևանաբնակ 100-ինը կներկայացվեն ցուցահանդեսին: Լուսանկարիչը մտադիր է նաև լուսանկարել մյուս 300 վետերաններին, ընդ որում, քաջ գիտակցելով, որ շատերին կարող է չհասցնի ողջ գտնել:
Հեղինակն օգտագործել է վավերագրական լուսանկարի մի ձևաչափ և ոճ, որը համատեղում է սուր հոգեբանական, սոցիալական և պատմական-փաստագրական գործոնները:

Մայիսի 12-?

Աղբյուր: https://www.facebook.com/events/1419658311631933/