Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կենցաղի ծառայության վարպետների լուսանկարչական աշխատանքների անդրկովկասյան երկրորդ մրցույթ-ցուցահանդես

Կենցաղի ծառայության վարպետների լուսանկարչական աշխատանքների անդրկովկասյան երկրորդ մրցույթ-ցուցահանդես

Տարեթիվ
Մարտ, 1979
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Ալ. Թամանյանի անվան Հայաստանի-Ճարտարապետի տուն, Երևան

Մրցույթին ներկայացվել էին Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի վարպետների 200-ից ավելի դիմանկարային, խմբակային, բնանկարային գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, որոնք արտացոլում էին վերջին չորս տարում ձեռք բերված աշխատանքային նվաճումները: Մրցույթ-ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում էր 10 լուսանկարիչներ, որոնցից առավելապես մեծ հաջողությամբ հանդես եկավ Ազատ Մանուկյանը:

Աղամյան Մ., Արվեստի վերածված: «Սովետական Վրաստան», Թբիլիսի, 1979, թիվ 28, էջ 3