Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Երևանյան էտյուդներ

Երևանյան էտյուդներ

Տարեթիվ
Հուլիս, 2016
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
«Հայ-Արտ» մշակութային կենտրոն

Ցուցահանդեսը ներկայացնում էր Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից մի շարք լուսանկարներ, որոնց մեջ ընդգրկված էին 1870-1950 թթ.Երևանի տարբեր փողոցներն ու անկյունները պատկերող լուսանկարներ: 19-րդարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբը Երևանը ներկայացնող այս լուսանկարների հեղինակները «Լեոն» լուսանկարչատունն ու դարաշրջանի ամենահայտնի լուսանկարիչներին էին՝ Հովհաննես Թարիվերդյանց, Մ. Դադյանց, Ս. Վարդանյան (Սեթո), Հ. Տեր-Դանիելյան, Տ. Երկանյան, Կ. Մեսրոպյան, Լ. Հարությունյան  և ռուս հայտնի լուսանկարիչ Դ. Երմակով:  Երևանի ամենահին փողոցների ու շուկաների պատկերներից, արհեստավորների, Հայաստանի պետական կոնսերվատորիայի երգչախմբի և նավթ վաճառողների դիմանկարներից բացի այստեղ ցուցադրված էին նաև 12-20-րդ դարերի մատուռների և եկեղեցիների լուսանկարներ:

Հուլիսի 12-19

https://www.yerevan.am/am/news/bats-vel-e-erewanyan-etyowdner-khoragrov-lowsankarneri-ts-owts-ahandese/