Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով

Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով

Տարեթիվ
Նոյեմբեր, 2015
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան

Դիլդիլյան ընտանիքի լուսանկարիչները պատկերել են առօրյա կյանքը և բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգ: Նրանք շրջելով տարբեր հայաշատ բնակավայրերով, բացի ստուդիաներում արված լուսանկարներից, լուսանկարել են նաև մարդկանց առօրյան, միջոցառումներ ու բնապատկերներ: Իսկ Ջերջյանի լուսանկարչական հավաքածուն ներառում է ազգագրական և վավերագրական արժեք ունեցող ընտանեկան խմբանկարներ, դիմանկարներ, բնանկարներ ու քաղաքային պատկերներ:

Նոյեմբերի 12

http://www.genocide-museum.am/arm/12.11.2015photo.php