Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ

Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ

Տարեթիվ
Հուլիս, 2009
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Աշտարակի մշակույթի տուն, Աշտարակ

«Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս ցուցահանդեսին ներկայացված էին գործակալության ֆոտոարխիվից ընտրված 100 լուսանկարներ, որտեղ պատկերված էին Հայաստանի առաջին Հանրապետությունից մինչև տվյալ շրջանն ընկած պատմության կարևորագույն դրվագները և մտավորականության, մշակույթի, գիտության ու մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Հուլիս - Հուլիսի 22

«Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ». Աշտարակում բացվեց լուսանկարչական ցուցահանդես: «Հայաստանի Հանրապետություն», Ե., 2009, թիվ 137, էջ 4