Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անդրանիկ Քոչարի և Ռաֆայել Համբարձումյանի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդես

Տարեթիվ
1977
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
«Советское фото» ամսագրի խմբագրություն, Մոսկվա, Ռուսաստան

Ցուցահանդեսը նվիրված էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակին և ներկայացված 60-ից ավելի աշխատանքները պատկերում էին հանրապետության առօրյան, աշխատավորներին, գիտության և մշակույթի նշանավոր գործիչներին: Ցուցահանդեսի ընթացքում Անդրանիկ Քոչարը և Ռաֆայել Համբարձումյանը պարգևատրվեցին «ՍՍՀՄ 1975 թվականի լավագույն լուսանկարները» ալբոմներով:

Ցուցահանդես Մոսկվայում: «Երեկոյան Երևան», Ե., 1977, թիվ 1, էջ 4