Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կորյուն Օքսուզյան

1970 - 1980 թվականներ

Կորյուն Օքսուզյանի որոշ, փորձարարական բնույթի լուսանկարներ հրատարկվել են «Գարուն» ամսագրում` 1980-ականներին։ Բնության  «չեզոք» տեսարանների միջոցով լուսանկարիչը անդրադարձել է զուտ լուսանկարչական ձևերին առնչվող հարցերին։ Գրաֆիկական հատկություններով օժտված այս գործերում, մասնավորապես հետաքրիր են ոչ ավանդական տպագրական մեթոդների կիրառումները։ Կենսագրական այլ տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան (՞)

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն