Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մաթեոս Փ. Փափազյան

1860 - 1870 թվականներ

Մաթեոս Փափազյանը իր լուսանկարչական գործնեությունը սկսել է Անտուան Զիլոպոշյանի հետ միասին։ 1860-ականների սկզբին բացելով Զիլպոշյան-Փափազյան լուսանկարչատունը, նրանք մի քանի տարի հետո առանձնանում են, հիմնելով սեփական տաղավարներ։ Փափազյանի` Գալաթայի Մեծփողոցում գտնվող լուսանկարչատանկնիքները բավականին ապագոռգոռ են. դրանք հայցում են տարատեսակ միջազգային մրցանակների սակայն առ այսօր չկա որև է փաստարկ որ Փափազյանը մասնակցել է նմանատիպ մրցույթների։ Անկասկած սա հնարք էր որի միջոցով լուսանկարիչը փորձում էր գրավել իր ոչ այնքան բանիմաց հաճախորդներին։ Փափազյանի գործնեության ստվերային կողմը ակնահյտ է դառնում նաև իր ոչ պրոֆեսիոնալ պահվածքով։ Հայտնի են անվանի մարդկանց լուսանկարներ որոնք անկասկած գողացված են Աբդուլահյան եղբայրներից ու Վասիլի Կարգապոլուից և կրկնօրինակների տեսքով բազմացված Փափազյանի անվան տակ։ 

1870-ականներին, երբ Մաթեոսի եղբայրը կամ եղբայրները (որոնց անունները մեզ հայտնի չեն) միանում ենլուսանկարչատան գործին, տաղավարը վերանվանվում է «Փափազյան եղբայրների»։Նրանք նաև բացում են իրենց տաղավարի մասնաճյուղեր Բուլղարիայի Վառնա և Ֆրանսիայի Դիեպե քաղաքներում։ Ըստ երևույթին, այդ մասնաճյուղերը ղեկավարել են ընտանիքի տարբեր անդամները։1883-ից, ըստ լուսանկարչության պատմաբան Բահաթին Օզթունչայի, Փափազյանի արվեստանոցը արդեն չէր գործում, սակայն նրա ժառանգները շարունակել են աշխատել լուսանկարչության ոլոտրում, Բուլղարիայում։ Ընդամենը հինգ տարի հետո՝ Էջմիածնում հայտնվում է Մատթեոս Փափազյանց լուսանկարչատունը։ Որևից է կապ այս երկու լուսանկարիչների միջև առ այսօր չի հայտնաբերվել։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնստանդնուպոլիս

Լուսանկարչատուն

Մ. Փափազյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Öztuncay, Bahattin. The Photographers of Constantinople, Istanbul, 2003, p.323