Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կարապետ Փաբուչյան

1890 - 1930 թվականներ

«Նադիր» լուսանկարչատունը երկար պատմություն է ունեցել։ Հիմնադիր Կարապետ Փաբուչյանը իր անդրանիկ տաղավարի դռները բացել է 1890-ականների սկզբին, Կ. Պոլսի հայաբնակ Պերա թաղամասի՝ Մեծ փողոցի (Grand Rue) վրա։ Փաբուչյանը ճարպիկ ձեռներեց էր, ինչը երևում է իր տաղավարի անունից և պատկերանշանից որոնք անկասկած նմանակում էին աշխարհահռչակ Նադար լուսանկարչին։ Ըստ Բահաթին Օզթունչայի հաղորդած տվյալների, «Նադիրի» գովազդները նույնպես լի էին անհավանական հաջողությունների հայցերով։

Թերևս դրդված Հայոց Ցեղասպանությանը հետևանքներից, Փաբուչյանը տեղափոխվել է Եգիպտոս, ուր 1910-ականների վերջերին վերաբացել է իր տաղավարը Ալեքսանդրիայում։ Դատելով արվետանոցի արտադրանքի մեծ ծավալներից, դա շատ հաջողակ ձեռնարկություն էր։ Ամբողջապես կազմված այցեպատկերներից, կաբինետային և փոստային դիմանկարներից, «Նադիրի» արտադրանքը բնորոշված է փափուկ լուսավորությամբ, սեպիայի երանգավորումներով ու «վինյետային» էֆֆեկտներով, ինչը նրա դիմանկարներին հաղորդում է մոդայիկ նրբագեղություն։ Դրանք` 1930-50-ականների եգիպտահայ «գլամուրային» լուսանկարչության ակնհայտ նախատիպներն են։ «Նադիրը» գոյատևել է առնվազն մինչև 1930-ականների կեսը։


Ազգություն

եգիպտացի, հայ, օսման

Տարածաշրջան

Եգիպտոս, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնստանդնուպոլիս, Ալեքսանդրիա

Լուսանկարչատուն

Ստուդիո Նադիր

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Bahattin Öztuncay, The Photographers of Constantinople, Aygaz, Istanbul, 2003, էջ 327-28

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից