Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ստուդիո Ավեդիս

1940 - 1950 թվականներ

«Avedis» լուսանկարչատունը գործել է Ալեքսանդրիայում, 84 Պրինց Իբրահիմ պողոտայի վրա, 1940-50-ականներին։ Լուսանկարչատունը մասնագիտացել է անհատական և հանդիսական դիմանկարների մեջ և կատարել է տարբեր միջոցառումների վավերագրումներ։ Ամենայն հավանականությամբ այն երկար չի գործել քանզի լուսանկարչատան կնիքը կրող պատկերները հազվադեպ են հանդիպում։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Ալեքսանդրիա

Լուսանկարչատուն

Ստուդիո Ավեդիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորք Համալսարան, Աբդու Դաբի

Այլ նկարներ այս հեղինակից