Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վ. և Ա. Սուքիասովներ

1870 - 1880 թվականներ

Թիֆլիսում գործող Սուքիասով լուսանկարիչների աշխատանքներից հազվագյուտ նմուշներ են պահպանվել, իսկ մատենագրական և կենսագրական տվյալները բացակայում են: Դժվար է նրանց գործնեության մասին դատել մեզ հասած մի քանի դիմանկարներով: Դրանք հիմնականում բանվորականների, գյուղացիների ու ցածր-միջին խավին պատկանող մարդկանց լուսանկարներ են որոնց մեջ չկա արվեստային հավակնոտության որևից է նշան: Այս պարզությունը այսօր ավելի արտահայտիչ ու անմիջական է դարձրել պատկերված անձանց առօրեական կերպարները, որոնք հետաքրքիր են թե ազգագրության և թե քաղաքային մշակույթի ուսումնասիրության տեսանկյունից: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Վ. և Ա. Սուքիասովներ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից