Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կարապետ Կ. Սոլաքյան

1890 - 1900 թվականներ

Սելջուկների պատմական մայրաքաղաք Կոնիայում աշխատող Կարապետ Սոլաքյանը այդ քաղաքի առավել նշանավոր լուսանկարիչն էր 19-րդ դարի վերջում։ Իր անունը կրող լուսանկարչական տաղավարը հիմնել է 1880-ականներին, պատրաստելով ստանդարտ բնույթի այցեպատկերներ և կաբինետային դիմանկարներ։ Սոլաքյանի հաճախորդներն էին քաղաքի վերին ու միջին խավերը, ինչպես նաև օտարերկրացի զբոսաշրջիկները, որոնք նրանից գնում էին պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ այս քաղաքի տարբեր տեսարաններ առանձին լուսանկարների կամ ամբողջական ալբոմների տեսքով։

Սոլաքյանի նման մի ալբոմ այժմ գտնում է Գեթի հետազոտական ինստիտուտում: Այն ներկայացնում է Կոնիայի նշանավոր ճարտարապետական կոթողները, ինչպես նաև անտիկ և միջնադարյան արվեստի որոշ գործեր որոնք գտնվում էին քաղաքի մզկիթներում ու թանգարանում։ Հնեաբանական լուսանկարների այս հավաքածուն եզակի է, քանզի այն փոխանցում է Կոնիայի ամենածավալուն և մանրակրկիտ պատկերը Օսմանյան լուսանկարչության պատմության մեջ։ Ի տարբերություն Աբդուլլահ Եղբայրների կամ Միհրան Իրանյանի նմանատիպ լուսանկարների, Սոլաքյանը ընդգծել է պատմական կոթողների հնագիտական կամ արվեստային հատկությունները։ Զերծ մնալով միջավայրային համատեքստից, ալբոմը փոխակերպում է քաղաքը «վիրտուալ» թանգարանի, ուր բացակայում են արդիականության նշաններն և հուշարձանները կարծես սառցակալած լինեն ժամանակի մեջ։ Այս «թանգարանային» հատկությունը զուտ գիտական նպատակներ չէր կրում։ Հետագայում, 1900-ականներին Սոլաքյանը հրատարակում է սույն լուսանկարների մի մասը որպես հուշանվեր-բացիկներ որոնք մեծ հաջողություն էին վայելում 20-րդ դարի սկզբին։

Ցավոք լուսանկարչի և նրա տաղավարի ճակատագիրը 1915-ից հետո մեզ հայտնի չէ և այլ կենսագրական տվյալներ դեռևս չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնիա

Լուսանկարչատուն

Կարապետ Սոլաքյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Գեթի Հետազոտական Ինստիտուտ, Լոս Անջելես

Այլ նկարներ այս հեղինակից