Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պերճ Պռոշյան

1837 - 1907

1860 - 1870 թվականներ

Հայաստանի Աշտարակ գյուղում ծնված Պերճ Պռոշյաննառավել հայտնի է իբրև 19-րդ դարի հայ գրականության կարևորագույն դեմքերից մեկը: Հայ գյուղացիությանը նվիրված բազմաթիվ ռեալիստական վեպերի հեղինակ Պռոշյանն այն առաջին ձեռնարկատերերից էր, ով 1860-ին լուսանկարչությունը ներմուծեց Ռուսական Հայաստան:

Նրա այս նախաձեռնության հովանավորն էր Թիֆլիսաբնակ հրատարակիչ Համբարձում Էնֆիաջյանը, ով ցանկանում էր, որ երիտասարդ գրողը լուսանկարչական գիտելիքներ ձեռք բերի՝ հայկական պատմական հուշարձանների ֆոտոարխիվ ստեղծելու նպատակով:

Ու, թեև այդ նախագիծը տապալվում է, Պռոշյանն, իբրև կոմերցիոն լուսանկարիչ, իր գործունեությունը շարունակել է Կովկասի տարբեր անկյուններում։ «Մեղու Հայաստանի» թերթի մի գովազդից մեզ հայտնի է, որ նա իր առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում՝ 1861-ին:Պռոշյանը հիմնականում կատարել է դիմանկարների պատվերներ որպես ապրուստ վաստակելու միջոց։ Անկախ դրանց գործնական բնույթից, նրա լուսանկարները աչքի են ընկնում իրենց պարզությամբ ու դիմանկարվողների հոգեբանական գծերի խորաթափանց դիտարկումներով: 1870-ականների կեսերին Պռոշյանը դադարել է լուսանկարել` իրեն նվիրելով գրականությանն ու կրթական աշխատանքին: Նրա լուսանկարչական ժառանգությունը այսօր էչերին է հայտնի և այն մնում է իր գրական ստեղծագործությունների ստվերում:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Արցախ, Հայաստան, Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Աշտարակ (ծն.), Թիֆլիս, Շուշի, Ագուլիս

Լուսանկարչատուն

Պռոշյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Կիրակոսյան, Անի։ «Պերճ Աշտարակեցի. Պերճ Պռոշյանը որպես լուսանկարիչ», Հայ Արվեստ, հ.3-4, 2007, էջ16-17

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, Երևան, էջ 284-287

Հավաքածուներ

Եղիշե Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան։ Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան։ Պերճ Պռոշյանի Տուն-Թանգարան, Աշտարակ։

Այլ նկարներ այս հեղինակից