Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պատվական

1870 - 1890 թվականներ

Պատվականի մեզ հայտնի լուսանկարները չնչին տեղեկություններ են հայտնում լուսանկարչի գործնեության մասին։ Նրա ամենավաղ շրջանի` ռուսերեն լեզվով կնիքը հայտնում է որ նա ճամփորդող լուսանկարիչ էր։ Տեղաշարժվելով Կովկասի տարբեր մարզերով, Պատվականը իր ծառայությունները առաջարկում էր հիմնականում այն բնակավայրերում որտեղ չկային լուսանկարչատներ։ Այդ իսկ պատճառով, այս լուսանկարչի դիմանկարները չափազանց հետաքրքիր են ազգագրական տեսանկյունից, քանզի որոշակի տեսողական պատկերացում են տալիս Ռուսական Կայսրության գավառական և գյուղական փոքր համայնքների բնակիչների մասին։ 1880-ականներին Պատվականը արդեն հաստատված էր Արմավիր քաղաքում որտեղ իր տաղավարը գոյատևել է առնվազն մինչև 1890-ականների կեսերը։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Արմավիր

Լուսանկարչատուն

Պատվական

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն