Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հ. (Համբարձում՞) Ութուջյան

1900 - 1910 թվականներ

Կահիրեի շրջակայքում գտնվող Հելիոպոլիս ավանը հիմնադրվել է 1907 թվականին որպես եվրոպական ոճի շքեղության ու ժամանացի քաղաք և երկար ժամանակ եղել է Եգիպտոսի վերին խավի նախասիրված բնակավայրը։ Հ. Ութուջյանը Հելիոպոլիսում է հաստատվել ավանի հիմնադրման առաջին իսկ տարիներից։ Նրա` հ. 13 Իբրահիմ փողոցում գտնվող հարուստ հարդարված տաղավարը ծառայել է քաղաքի հիմնականում եվրոպացի և ազնվական եգիպտացի բնակիչներին։Հետաքրքիր է տաղավարի անվանումը` «American Photography Studio»։(1) Դա փաստում է որ Ութուջյանը Եգիպտոս է տեղափոխվել ԱՄՆ-ում որոշ ժամանակ ապրելուց հետո ու հավանաբար եղել է 1865-ին Կ. Պոլսում ծնված և 1900-ին ամերիկյան քաղաքացիության ստացած Համբարձում Ութուջյանը։(2)

1910-ականներին լուսանկարչատան անվանումը փոխվել է, դառնալով Հ. Ութուջյան և Կո., ազդանշելով որ լուսանկարիչը այդ ժամանակ ձեռք է բերել գործընկեր ում անունը մեզ հայտնի չէ։

Ութուջյանի տաղավարային դիմանկարները չափազանց հանդիսավոր են ու առաքինի։ Դրանցում հատկապես ուշադրություն է գրավում շողոքորթող ու վարպետորեն դրված լուսավորությունը։

1910-ականներից հետո տաղավարը կարծես թե դադարել է գործել։ Հնարավոր է որ Փարիզում, 1920-30-ականներին աշխատող լուսանկարիչ Գ. Ութուջյանը անմիջական կապ է ունեցել Հելիոպոլսցի Ութուջյանի հետ։

1) ‘Armenians in Egypt – Cairo’, www.bluebirdmaps.com, 2017.11.11, https://bluebirdmaps.com/2017/11/11/armenians-in-egypt-cairo/

2) Armenian Immigration Project, http://markarslan.org/ArmenianImmigrants/Public-ViewSummary-ArmenianImmigrants-Passports-BySendPassportAddress.php?SelectSendPassportCountry=USA&SelectSendPassportStateProvince=MI&SelectSortOrder=ByStreetAddress&Staging=

 

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Եգիպտոս

Քաղաք

Հելիոպոլիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից