Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Բ. Շաքարյան

1900 - 1930 թվականներ

Բուլղարիայում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից է։ Շաքարյանի «Վենուս» լուսանկարչատունը հիմնվել է 1890-ականների վերջերին և գործել է առնվազն մինչև 1930-ականների վերջը։ Մասնագիտացել է տաղավարային, կաբինետ-լուսանկարների ու դպրոցական դիմանկարների մեջ։ Դրանք կիրառարական բնույթի են և չունեն ընդգծված առանձնահատկություններ։ Շաքարյանը սպասարկել է շարքային քաղաքացիներին, ինչպես նաև Սոֆիայի հայ և հույն համայնքներին։ Լուսանկարչի կենսագրական տվյալները հայտնի չեն։ 

Ազգություն

բուլղար, հայ

Տարածաշրջան

Բուլղարիա

Քաղաք

Սոֆիա

Լուսանկարչատուն

Վենուս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից