Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ի. Մելիքյան

1900 - 1900 թվականներ

Ի. Մելիքյանի լուսանկարչատունը որոշ ժամանակ գործել է Բաքվում, Տորգովայա փողոցի վրա գտնվող Տագիև եղբայրների առևտրական տանը։ Հիմնադրվելով 1890-ականների վերջում այն սպասարկել է հիմնականում քաղաքի աշխատավոր խավին։ Ուշագրավ է նրա կատարած, դերասաններ Ե. Դուրյան-Արմենյանի և Արմեն Արմենյանի (1903) և Կոմիտաս Վարդապետի դիմանկարները։ Դրանք հիմք են տալիս ենթադրելու որ լուսանկարիչը ուներ կապեր Բաքվի հայ մտավորական շրջանակների հետ։ Կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Ի. Մելիքյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի

Այլ նկարներ այս հեղինակից