Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ժ. Մաթևոսյան

1920 - 1930 թվականներ

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես առաջ և հետո, Երևանում գործող այս լուսանկարչի վերաբերյալ կենսագրական տեղեկություններ չեն գտնվել։ Հայաստանի պատմության թանգարանում պահվող նրա լուսանկարների հավաքածուն հիմնականում առնչվում է Արաբկիր թաղամասի բնակիչներին, որոնց մեծ մասը Ցեղասպանության վերապրածներ էին, ինչպես և` պետք է ենթադրել, լուսանկարիչը նույնպես։ Անպաճույճ իր դիմանկարներում, Մաթևոսյանը արձանագրել է չարքաշ կյանքով ապրող գյուղացի մարդկանց, որոնց աղքատիկ կենցաղն ու մաշված հոգևիճակը լուսանկարիչի պարզունակ պատկերները փոխանցում են մեծ հավաստիությամբ։ Մաթևոսյանը նաև ստեղծել է Արաբկիրի շրջակայքը ներկայացնող բնանկարներ ու տեղացիների ընտանեկան, աշխատանքային առօրյան ներկայացնող պատկերներ որոնք արված են ազգագրական ու վավերագրական նկատառումներից ելնելով։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան