Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռուդիկ Վազգենի Հակոբյան

ծն․ 1941

1960 - 1990 թվականներ

Ռուդիկ Հակոբյանը երկար տարիներ աշխատակցել է «Արմենպրես» գործակալությանը որպես ֆոտո-թղթակից։ Գործնեությունը սկսել է 1960-ին, Հայկական հեռագրական գործակալությունում, ապա 1964-ին անցել է աշխատանքի «Արմենպրեսում»։ (1)

Հակոբյանը լուսանկարել է Հայաստանի քաղաքային, մշակութային ու տնտեսական կյանքին առնչվող բազմաթիվ դրվագներ։ Նրա լուսանկարները տեղեկատվական-խրոնիկային բնույթի են, միտված լրատվական նյութի նկարազարդման համար։ Փաստագրական տեսնկյունից այսօր հատկապես նշանակալի են Երևանի տարբեր ճարտարապետական կառույցների և համայնապատկերների նրա լուսանկարները, ինչպես նաև տեղական թեթև արդյունաբերության արտադրությունը ներկայացնող ֆոտո-շարքերը։

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 187

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 187

Այլ նկարներ այս հեղինակից