Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մովսես Հ. Հալաջյան

1900 - 1930 թվականներ

Մովսես Հալաջյանի համանուն լուսանկարչատունը գործել է Օսմանյան Կայսրության հայաբնակ Այնթապ քաղաքում, մինչև 1915 թիվը։ Ցեղասպանության տարիներին լուսանկարչատունը փակվել է: Ենթադրվում է որ Հալաջյանը գաղթել է Մեծ Բրիտանիա և հաստատվել է Սկարբորո քաղաքում, որտեղ աշխատել է մինչև 1930-ականները:(1) Ամենայն հավանականությամբ Հալաջյանի եղբայրն է այնափցի Ջ. Հ. Հալաջյանը, որը 1910-ականներին հիմնավորվել է և աշխատել Պաղեստինում որպես լուսանկարիչ: Այլ կենսագրական տվյալներ դեռևս չեն հայտնաբերվել։ Հալաջյանի քիչ պահպանված լուսանկարներից է Հեղինե անունով ազատամարտիկ կնոջ եզակի դիմանկարը։(2) Այն առիթ է տալիս ենթադրելու որ Հալաջյանը համակրել է Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում ծավալված հայ ազգային ազատագրական շարժմանը։

(1) http://www.arthurlloyd.co.uk/Scarborough.htm
(2) Ըստ Վահե Հաբեշյանի, Հեղինեն Գևորգ Չաուշի կինն է եղել։ Տես Vahe Habeshian, 'The woman in the wall', Armenian Weekly, online edition, December 11, 2013

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Անգլիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Այնթապ, Սկարբորո (Անգլիա)

Լուսանկարչատուն

Մ. Հ. Հալաջյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Vahe Habeshian, 'The woman in the wall', Armenian Weekly, online edition, December 11, 2013, http://armenianweekly.com/2013/12/11/the-woman-in-the-wall/