Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գևորգ Կարապետյանց

1900 - 1910 թվականներ

19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին, հայկական լեռնաշխարհի տարբեր գյուղական, ամառանոցային և ավանատիպ բնակավայրերում սկսում են ի հայտ գալ տեղական ու շրջիկ լուսանկարչատներ։ Գյուղական համայնքներում գործող, այդ ժամանակաշրջանի լուսանկարիչների մասին տեղեկությունները սուղ են։ Այս առումով չափազանց հետաքրքիր են Սյունիքի ամենահարավային հատվածում գտնվող Կարճևան գյուղում աշխատող Գևորգ Կարապետյանցի լուսանկարները։ Դրանք արդեն իսկ խոսում են հայկական գավառական համայնքների արդիականացման ընթացքի մասին և ներկայանում են նաև որպես գյուղացիների անհատական ինքնապատկերավորումներ։ Այստեղ գյուղացու կերպարը հակադրվում է օրիենտալիստական կլիշիներին ու խոսուն մանրամասների միջոցով ուղղակիորեն մատնանշում է նրա առնչությունը մշակութային ու հասարակական համաշխարհային զարգացումների հետ։ Դատելով Կարապետյանցի ընդամենը երեք մեզ հայտնի լուսանկարներից, նա աշխատել է Կարճևանում 1900-1910-ականներին և չի շարունակել իր գործնեությունը բոլշևիկյան հեղափոխությունից հետո։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարճևան

Լուսանկարչատուն

Գևորգ Կարապետյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն