Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արշակ Կարագյոզյան

1909 - 1980

1930 - 1960 թվականներ

1922-ին Կ. Պոլսից գաղթել է Հունաստան, ապա Եգիպտոս։ Նրա «Արշակ» լուսանկարչատունը գործում էր Կահիրեում, որը, ըստ Վահան Քոչարի հիմնադրվել 1937-ին։ Մի քանի տարի անց, 1940-ին, ըստ «Ինթերնեյշնլ Ֆոթոգրաֆեր» ամսագրի հաղորդած տեղեկության, Կարագյոզյանը դառնում է Եգիպտոսի Ֆարուք Թագավորի պաշտոնական լուսանկարիչը։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև Ֆարուքի իշխանազրկումը 1952-ին։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Կոնստանդնուպոլիս (ծն.), Կահիրե

Լուսանկարչատուն

Արշակ

Մասնագիտացում

լուսանկարչատուն, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

International Photographer, May, 1940, p16
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ182