Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վաչագան Սեդրակի Խաչատրյան

1930 - 2004

1960 - 1980 թվականներ

Վաչագան Խաչատրյանը մասնագիտությամբ ճարտարապետ էր։ Ավատրել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1950-ականների վերջին, ապա ընդունվել է Հուշարձանների պահպանման և վերականգնման կոմիտե որպես վերականգնող ճարտարապետ։ (1)

Այս մասնագիտական գործնեության հետ զուգահեռ, Խաչատրյանը նաև զբաղվել է լուսանկարչությամբ։ Անդամկցել է «Երևան» ֆոտո-ակումբին մասնակցելով այնտեղ կայացած բոլոր ցուցահանդեսներին։ Նրա գործերը տպագրվել են տեղական մամուլում, ինչպես նաև 1965 թվականի «Սովետսկոյե Ֆոտո» ամսագրի հայաստանի լուսանկարչությանը նվիրված համարում։

Լուսանկարչի աշխատանքները արված են լիրիկական ռեալիզմի ուղղվածության մեջ։ Նրա պատկերման առարկան սովորաբար Հայաստանի պատմական լանդշաֆտն ու մշակույթն են, որը Խաչատրյանը հաճախ լուսանկարել է իր մասնագիտական, հետազոտական աշխատանքը կատարելուն զուգընթաց։ Էպիկական բնույթի այդ ընդհանրացված պատկերապատումները կրում են Անդրանիկ Քոչարի լուսանկարչության ակնհայտ ազդեցությունը։ 

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ180

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Թիֆլիս (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ180

Այլ նկարներ այս հեղինակից