Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռոբերտ Լևոնյան

1960 - 1970 թվականներ

1960-70-ականներին, Հայաստանի բնությունը և կենդանական աշխարհը ներկայացնող իր մի շարք լուսանկարներով Ռոբերտ Լևոնյանը հանդես է եկել «Գարուն» ամսագրում։ Թախծոտ ռոմանտիզմով լի այս հուզական պատկերները բնորոշ են խորհրդահայ վավերագրական լուսանկարչության լիրիկական ուղղվածությանը, որն մեծ տարածում գտավ հատկապես գեղարվեստական միտումներ հետապնդող հայ լուսանկարիչների աշխատանքներում 1960-ականների վերջերին։ Լուսանկարչի կենսագրության վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան (՞)

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

«Գարուն», 1968, հ.12 (վերատպություն)

Այլ նկարներ այս հեղինակից