Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կամո Թումասյան

ծն․ 1950

1970 - 1980 թվականներ

1980-ականների սկզբից իր նեո-ֆիգուրատիվ և վերացական աշխատանքները ցուցադրող Կամո Թումասյանը հաստատված արվեստագետ է, ով իր ուժերը փորձարկել է նաև լուսանկարչության բնագավառում։ 1970-ական թվականներին Երևանիգեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո,Թումասյանը սկսել էաշխատել մի շարքմեդիումներով, ստեղծելով, ի թիվս տարբեր այլ փորձարկումների, շարքային փողոցային տեսարաններիզարմանալիորեն  սեղմագրած սևու սպիտակ լուսանկարներ: Թումասյանի այդ պատկերներում,բանվորներիևհետիոտների ստվերային ֆիգուրները դառնումեն վերացական պատկերային նշանների վերածված գրաֆիկական ուրվագծեր: Չնայած ճանաչելիության աղոտ նշույլների առկայությանը, այս լուսանկարները զուրկ ենպատմողական կամ գաղափարական բովանդակությունից: Փոխարենը` անմիջապես ուշադրությանհրավիրելովիրենցիսկ ֆորմալ հատկանիշներին, դրանք մատնանշում են այն միջոցները որոնց շնորհիվտարածությունըփոխակերպվում էլույսի ուխավարի, շարժման ու մթնոլորտի միջև ծավալվող փոխհարաբերությունների: Իսկական նկարիչն արդեն վերացարկող է, և չի կարելի դասակարգել: Չեմ ընդունում, երբ սկսում են տեսակավորել` ֆիգուրատիվ, ոչ ֆիգուրատիվ, աբստրակցիա, և այլն: Ես նկարում եմ նկարչությունը, այլ ոչ թե նկարում եմ ինչ-որ մի ուղղություն:»(1)

Կարելի էր նույն կերպ պնդել որ արվեստագետը «լուսանկարել է» լուսանկարչությունը որպեսզի հասկանա թե ինչ է այդ միջոցը «անում»: Արձագանքելով 1920-ականների սյուրռեալիստական ​​լուսանկարչությունը, ինչպես և իր իսկ էքսպրեսիոնիստական գեղանկարները, Թումասյանի սույն գործերը շոշափում են իմացության եզրերը և շարունակաբար փնտրում րեպրեզենտացման սահմանները: Լինելով իրենց ժամանակի համար բավականին նորարական` հայկական փորձարարական լուսանկարչության այս վաղ օրինակները լույս են տեսել «Գարուն» ամսագրում, ինչից հետո Թումասյանը ըստ երևույթին այլևս չի զբաղվել լուսանկարչությամբ:

1990-ին նկարիչն արտագաղթել է Գերմանիա և իր ժամանակն այժմ կիսում է Երևանի ու Ֆրանկֆուրտի միջև:

 1) Լուսինե Ստեփանյան, «Որքան ես մոտենում եմ արվեստին, այնքան մարդիկ ինձանից հեռանում են», www.168.am, 8.11.2012, https://168.am/2012/11/08/142110.html

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան, Ֆրանկֆուրտ

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Ստեփանյան, Լուսինե։ «Որքան ես մոտենում եմ արվեստին, այնքան մարդիկ ինձանից հեռանում են», www.168.am, 8.11.2012, https://168.am/2012/11/08/142110.html

Ցուցահանդեսներ

1988: Անհատական ցուցահանդես, «Գարուն» ամսագրի ցուցասրահ, Երևան