Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գարեգին Էնքաբաբյան

1900 - 1920 թվականներ

Գարեգին Էնքիբաբյանը աշխատացրել է իր լուսանկարչատունը եղբոր` Հարությունի հետ։(1) Լուսանկարչատունը սպասարկում էր Սեբաստիայի հայ և քրիստոնյա համայնքները, ստեղծելով տարրական տաղավարային դիմանկարներ։ Ավելի հետաքրքիր են նրանց արված պատմական հուշարձանների և Սեբաստիայի շրջակայքի բնության լուսանկարները։ Դրանց մի մասը վերատպվել է Նեյշնլ Ջեոգրաֆիկ ամսագրում, 1923-ին (հ.43): 1915-ին Էնքաբաբյանները ձեռբակալվում են թուրք ոստիկանության կողմից և բանտարկվում, սակայն որոշ ժամանակ անց, ազատ են արձակվում։ Ըստ լուսանկարչի դստեր վկայության, թուրք պաշտոնյաները համոզվում են որ Էնքիբաբյանները կարող են արժեքավոր ծառայություններ մատուցեն Օսմանյան պետությանը, ինչը և դառնում է նրանց ազատագրման պատճառը։ Հայտնի չէ թե ինչ կարգի ծառայություններ են մատուցել լուսանկարիչները տեղական պատկան մարմիններին, սակայն նրանք մնում են Սիվասում մինչև 1927 թիվը, որից հետո, ավելի ապահով միջավայր փնտրելով, տեղափոխվում են Ստամբուլ։ Այնտեղ Գարեգինը հիմնում է նոր լուսանկարչատուն, որը գործում է շատ կարճ ժամանակ։ Մի քանի տարի անց ողջ ընտանիքը տեղափոխվում և հաստատվում է Նյու Յորքում։ Էնքաբաբյանների մեզ հասած լուսանկարները չափազանց կարևոր պատմական փաստաթղթեր են Սվաս-Սեբաստիայի դաժանորեն ոչնչացված հայ համայնքի առօրյա կյանքի և կեցության մասին։

(1) Կենսագրական տվյալները քաղել ենք Մագի Բլանկի համացանցայից էջից որը ներկայացնում է հեղինակի ընտանեկան պատմությունը և ընդգրկում է Սեբաստիայի և Էնքաբաբյան եղբայրների մասին կարևոր նյութեր։ Տես http://www.maggieblanck.com/Azarian/Sivas.html

Ազգություն

ամերիկացի, հայ, օսման

Տարածաշրջան

ԱՄՆ, Թուրքիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Սեբաստիա (Սիվաս), Կոնստանդնուպոլիս, Նյու Յորք

Լուսանկարչատուն

Էնքաբաբյան Եղբայրներ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Low, David. 'Photography and the Empty Landscape: Excavating the Ottoman Armenian Image World', Etudes Armeniennes Contemporaines, vol 6, 2015, p51

Այլ նկարներ այս հեղինակից