Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գուրգեն Դելակրուա

1910 - 1920 թվականներ

1910-ականներին՝ Նյու-Յորքում հաստատված հայ լուսանկարիչ։ Հիմնականում  դիմանկարների պատվերներ կատարող «Kourken D.» լուսանկարչատունը բացվել է առնվազն 1915թ-ին՝ Նյու Յորքի 150 E 23-րդ փողոցում(1)։ Դելակրուա ազգանունը անկասկած որդեգրված էր լուսանկարչի կողմից իր հաստատությանը առավել եվրոպական «փայլ» շնորհելու համար։ Գուրգեն Դելակրուայի մասին այլ կենսագրական տվյալներ դեռ չեն բացահայտվել։

1) Տես՝ Throw’s New York City Directory, 1915

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ

Քաղաք

Նյու Յորք

Լուսանկարչատուն

Դ. Կուրկեն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից