Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սարգիս Գևորգի Դարչինյան

1947 - 2013

1960 - 2000 թվականներ

Թբիլիսիի հայկական համայնքի պատմության, ճարտարապետության և մշակույթի հետազոտող ու պատմաբան Սարգիս Դարչինյանը սկսել է լուսանկարել 1961-ից։(1) Գործնեության սկզբում աշխատել է որպես գրաֆիկ նկարիչ ու ոսկերչական փորագրիչ, սակայն հետզհետե ավելի է խորացել վավերագրական լուսանկարչության մեջ` թղթակցելով մի շարք վրացական պարբերականների։ 1970-ականների սկզբում ծանոթանալով հայտնի թիֆլիսահայ լուսանկարիչ Ալեքսանդր Արությունովին և նրա խորհրդով, ավելի կենտրոնացել է պատմա-ճարտարապետական լուսանկարչության և «քաղաքային տիպերի» դիմանկարչության վրա։

Տարիների ընթացքում Դարչինյանը ոչ միայն հավաքագրել է Թբիլիսի և Վրաստանի հայ համայնքի պատմությանը վերաբերվող նյութեր, այլև գործնական քայլեր է կատարել այդ ժառանգությունը փրկելու համար։ 1970-ականներին, Արությունովի հետ միասին շրջել է Վրաստանի և Հայաստանի տարբեր վայրերում որտեղ միասին կատարել են ուսումնասիրություններ ու բազմաթիվ լուսանկարչական շարքեր։ 1979-ին, ավտովթարում ընկնելուց հետո Դարչինյանը զրկվել է երկար ճամփորդելու հնարավորությունից և հիմնականում սահմանափակվել է Թբիլիսյան միջավայրի լուսանկարումով և հետազոտմամբ։(2) Իր թանկարժեք փաստավավերագրական արխիվի հիմնման վրա գրվել են բազմաթիվ հոդվածներ և գիտական աշխատություններ, որոնցից առավել կարևոր են Սամվել Կարապետյանի` Հայկական Ճարտարապետության Հետազոտության կազմակերպության կողմից թողարկված գրքերը, որոնցում օգտագործված են նաև Դարչինյանի աշխատանքները։ 

Որպես լուսանկարիչ Դարչինյանը չի սահմանափակել պատմագրական լուսանկարչությամբ։ Հատկապես 1960-80-ականների իր աշխատանքներում նա հակված է եղել դիտորդական ֆոտո-վավերագրությամբ որում միահյուսված են 1950-ականների մարդասիրական լուսանկարչությունն ու սուբյեկտիիզմը։ Այդ պատկերների համարձակ կոմպոզիցիոն ու գրաֆիկական լուծումներում ի հայտ է գալիս Դարչինյանի գեղարվեստական կրթությունն ու կյանքի անցողիկ, անորոշ պահերի հանդեպ նուրբ զգայականությունը։ Նոստալգիկ բնույթի այդ պատկերները զգալի ուշադրության են արժանացել նաև Հայաստանում, բազմիցս տպագրվելով «Գարուն», «Սովետական Հայաստան» և այլ տեղական պարբերականներում։

1980-ականների կեսերից Դարչինյանը իր տեսախցիկը հիմնականում ծառայեցրել է Թբիլիսիի պատմա-ճարտարապետկան ժառանգության վավերագրության նպատակներով։

1) Tamar Sulamanidze and Yuri Mechitov, Photography in Georgia: 1955-2012, Pilots, Tbilisi, 2013, p.111

2) Рубен Нагатакян, «Ангел-Хранитель армянского Тбилиси», www.voskanapat.info, 7.11.2013, http://voskanapat.info/?p=3842

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 154-156

Mechitov, Yuri & Tamar Sulamanidze. Photography in Georgia: 1955-2012, Pilots, Tbilisi, 2013, pp.111-13

Дарчинян, Саркис. Тифлис. Армянские Эскизы, Էդիթ Փրինթ, Երևան, 2014

Нагатакян, Рубен. «Ангел-Хранитель армянского Тбилиси», www.voskanapat.info, 7.11.2013, http://voskanapat.info/?p=3842

Այլ նկարներ այս հեղինակից