Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հակոբ (Ակոփ) Գաբամաջյան

1873 - 1970

1900 - 1940 թվականներ

Մարգարյանև Փափազյանց եղբայրներիլուսանկարչատներիկողքին, Հ.Գաբամաջյանիտաղավարը, ըստ երևույթին,հայերի կողմից հիմնադրված առաջին լուսանկարչական հաստատություններից մեկն է Բուլղարիայում: Ռուսչուկ(ներկայիս Ռուսե) քաղաքը, ու գտնվում էր Գաբամաջյանի արվեստանոցը,կարևոր նավահանգստային կենտրոն էր Դանուբգետի վրա: Հրեական համայնքի հետ մեկտեղ,քաղաքի հայ բնակչությունը զգալի քանակ էր կազմում: Հայտնի է, որ 1900-ականների շրջանումայնտեղ նաև գործում էրԿ. Գաբամաջյան հրատարակչությունը որը մասնագիտացված էրփոստային բացիկների  (հաճախ` հայկականմոտիվներով)արտադրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գաբամաջյանըտեղափոխվել է Եգիպտոս, ուր իր 50-ականներում ամուսնացել է Սիրանուշ անունով մի հայ կնոջ հետ: Ենթադրվում է, որ Գաբամաջյանըշարունակել է իր լուսանկարչական գործունեությունը Եգիպտոսում հաստատվելուց հետո: Լուսանկարիչը երկար կյանք է վայելել և 84 տարեկանում հայր է դարձել։(1) Կա հավանակություն որ Հ. Գաբամաջյանը ազգակցական կապեր է ունեցել նկարիչ Գ. Գաբամաջյանի հետ, ով 20-րդ դարասկզբում որոշ ժամանակ ապրել և աշխատել է Բուլղարիայում:

Լուսանկարչի տաղավարային դիմանկարները` Ռուսչուկի միջին խավի բազմազգ ներկայացուցիչների կոկիկ ու կանոնային լուսանկարներ են։

1) Լուսանկարչի համառոտ կենսագրական տվյալները տրամադրել է Գաբամաջյանի ժառանգներից մեկը` Բրիզբն քաղաքի բնակիչ Պիտր Մագյանը։

Ազգություն

բուլղար, եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Բուլղարիա, Եգիպտոս, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ռուսչուկ, Կահիրե?

Լուսանկարչատուն

Ա. Քաբամաջյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից