Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կ. Բելյան

1900 - 1920 թվականներ

Կ. Բելյանը Ալեքսանդրիայում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից է եղել: Նրա գործնեությունը, դատելով 1890-1900-ականներին վերաբերվող մի քանի պահպանված լուսանկարներից երկարատև չի եղել: Մամուլում կամ պատմական գրականության մեջ այս լուսանկարչատան վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել: Չնայած Բելյանը գովազդում էր իր տաղավարը որպես «արվեստային լուսանկարչության» հավակնորդ, նրա` մեզ հայտնի դիմանկարները պարզունակ են և բավականին հեռու Եգիպտոսում աշխատող իր ժամանակակիցների` Գաբրիել Լեքեջյանի կամ Գևորգ Աբդուլլահյանի գործերի գեղարվեստական բարձր որակից: 

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Ալեքսանդրիա

Լուսանկարչատուն

Բելյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից