Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գ. Բարձիգյան

1890 - 1900 թվականներ

Եգիպտոսում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից մեկը։ Բարձիգյանի «Վիկտորիա» լուսանկարչատունը գտնվում էր Կահիրեի կենտրոնական փողոցի` Բաբ էլ Հադիդի վրա, Կահիրեի գլխավոր կայարանի և Նուբար Փաշայի պալատի դիմաց։ Լուսանկարիչը, ինչպես և իր հայրենակից Գաբրիել Լեկեջյանը անկասկած տեղափոխվել էր Եգիպտոս Օսմանյան Թուրքիայից, 1890-ականների սկիզբին։ Պահպանված լուսանկարները թույլ են տալիս եզրակացնել որ «Վիկտորիան» գործել է առնվազն մինչև 1900-ականների վերջը, և մասնագիտացել է միայն դիմանկարի բնագավառում։ Դրանք մեծամասամբ այցեպատկերներ են (carte de visite) և կաբինետ-պորտրետներ, որոնք հմտորեն արված, սակայն կատարելապես ստանդարտ բնույթի դիմապատկերներ են։ Հատկապես հետաքրքրական են միջին և բարձր խավի եգիտպացի տեղաբնակների լուսանկարները։ Բարձիգյանի կենսագրության վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնաբերվել։ 

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Կահիրե

Լուսանկարչատուն

Ֆոտոգրաֆի Վիկտորիա

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Եյլի Համալսարանի Գրադարան, Նյու Հեյվեն

Այլ նկարներ այս հեղինակից