Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վոլոդյա Անուշավանի Բադալյան

1944 - ?

1970 - 1980 թվականներ

Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Վոլոդյա Բադալյանը 1969֊95 թվականներին աշխատել է որպես «Օրբիտա» գործարանի ֆոտոլաբորատորիայի վարիչ։ (1) Կիրառարական և տեխնիկական լուսանկարչության հետ մեկտեղ կատարել է անհատական փորձեր գեղարվեստական լուսանկարչության բնագավառում։ Այդ աշխատանքների որոշ օրինակներ տպագրվել են հանրային մամուլում` «Գիտություն և տեխնիկա», «Գարուն» և «Սովետական Հայաստան» ամսագրերում։ Դրանք գերազանցապես լիրիկական լուսանկարչության հիմունքներով արված էտյուդային բնանկարներ և դիմանկարներ են, որոնց սակավաթիվ քանակը թույլ չի տալիս դատել լուսանկարչի ընդհանուր ստեղծագործական պատկերի մասին։ 

Բադալյանը շարունակել է գործել լուսանկարչության ոլորտում ընհուպ մինչև 2000֊ականները։ Ֆոտո֊լրագրող Հայկ Բադալյանի հայրն է։

1) Կենսագրական տվյալները` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ107

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Սիսիան (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ107

Այլ նկարներ այս հեղինակից