Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Յուրա Լյովայի Աքուլյան

ծն․ 1964

Յուրա Աքուլյանը իր լոսանկարչական գիտելիքները ձեռք է բերել հոր` Լյովա Աքուլյանի «Էտյուդ» լուսանկարչատանը աշխատելիս, 1978֊81 թվականներին։ Բարձրագույն կրթություն է ստացել Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հետագա լուսանկարչական գործնեության առավել կարևոր կետերից է Գաֆեսճյան արվեստների կենտրոնում կազմակերպված «Մեկ ազգ - Մեկ մշակույթ» փառատոնի շրջանականերում կայացած նրա անհատական ցուցահանդեսը։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Վրաստան

Քաղաք

Թբիլիսի (ծն.), Կիրովական

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ.101