Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վահան Ավեդիսյան

1902 - 1962

1920 - 1950 թվականներ

Ադանայում ծնված Վահան Ավեդիսյանը Կիպրոս է գաղթել 1909-ի կամ 1915-ի ջարդերից հետո։ Հաստատվելով Նիկոսիայում, 1920-ականների սկզբին հիմնել է «Avedissian Bros» լուսանկարչատունը իր եղբոր՝ Արտաշեսի հետ։ Տաղավարում հիմնականում լուսանկարում էին գործնական և ընտանեկան բնույթի դիմանկարներ։ Ավեդիսյանների գործը թափ առավ երբ եղբայրները սկսեցին հրատարակել Կիպրոսի տեսարժան վայրերը պատկերող բացիկներ։ Բարձր ճաշակով արված և որակյալ տպագրությամբ այդ տեսարանները մեծ հաջողություն էին վայելում թե տեղացի թե զբոսաշրջիկների շուկայում։ Հիշարժան է որ բացիկներից շատերը ներկայացնում էին ոչ միայն ավանդական պատմական հուշարձանները, այլ նաև ժամանակակից դեպքեր ու արդի երևույթներ։ Ավեդիսյանների բնանկարներն ու դիմանկարները չեն տարբերվում հետաքրքիր գեղարվեստական լուծումներով, սակայն արված են մեծ վարպետությամբ և ուշադրությամբ։ 


Ինչպես և դարասկզբի բոլոր հայ լուսանկարչատներում, Ավեդիսյանների տաղավարը դարձել էրտեղաբնակ հայ երիտասարդ լուսանկարիչների կրթական միջավայր։ Նրանց է աշակերտել Կիպրոսահայ Կիրակոս Զարթարյանը և այլոք։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Կիպրոս, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ադանա (ծն.), Նիկոսիա

Լուսանկարչատուն

Ավեդիսյան Բրոս

Մասնագիտացում

լուսանկարչատուն, կոմմերցիոն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Stavros G. Lazarides, The Splendour and Simplicity of Cyprus: Photographs of Vahan Avedissian 1925-1950, Laiki Group Cultural Centre, 2005