Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

(Անդրանիկ?) Անթրո

1960 - 1970 թվականներ

Անթրոի գործնեությունը առնչվում է Կահիրեի հայ լուսանկարչատների անկման ժամանակաշրջանին: 1970-ականների սկզբերին քաղաքի հայ լուսանկարիչների մեծ մասը արտագաղթել էին, մահացել կամ վաճառել էին իրենց տաղավարները: Այնուամենայնիվ, լուսանկարչի պահպանված դիմանկարները հիանալի արտահայտում են իրենց ժամանակաշրջանը մարդկանց հանդերձների ու մարմնի լեզվի միջոցով: Դրանք ունեն ավելի թեթև, արդիական շունչ և զերծ են շինծու թատերական էֆֆեկտներից: Ցավոք, լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: 

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Կահիրե

Լուսանկարչատուն

Ֆոտոգրաֆի Անթրո

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից