Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սիմոն Հարությունի Այվազյան

ծն․ 1944

1960 - 1990 թվականներ

Բանդար Էնզելիում ծնված Այվազյանը վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Թեհրան ուր հետագայում ընդունվել է Թեհրանի Համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը ուսանելով հնագիտություն։ Կրթությունը շարունակել է Փարիզում, Սորբոնի համալսրանում, 1985-ին պաշտպանելով պատմական գիտությունների թեկնացությունը։

Գիտական գործնեության հետ մեկտեղ, Սիմոն Այվազյանը զբաղվել է նկարչությամբ և լուսանկարչությամբ, իր աշխատանքները 1979-ից ցուցադրելով բազմաթիվ ցուցահանդեսներում` Պարսկաստանում, Ֆրանսիայում, Հայաստանում և այլուր։ 

Լուսանկարչության բնագավառում խորացել է պատմա-ճարտարապետական հուշարձանների վավերագրման գործում, հատուկ ուշադրություն դարձնելով Պարսկաստանի հայկական եկեղեցիներին և համայնքներին։ Պատմագրական տեսանկյունից առավել նշակալի են Այվազյանի` Նոր Ջուղայի և Սպահանի հին թաղամասերը ներկայացնող շարքերը։

Այվազյանը նաև զբաղվում է ակնառու կիթառահար է և այժմ ճարտարապետության պատմություն է դասավանդում Թեհրանի Համալսարանի ճարտարապետական դպրոցում։

Ազգություն

իրանցի, հայ

Տարածաշրջան

Պարսկաստան

Քաղաք

Թեհրան

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 77

Ցուցահանդեսներ

2017։ Պարսկահայ ավանգարդիստական նկարիչների ցուցահանդես, Միրիամ պատկերասրահ, Թեհրան, հունվարի 6-11

Այլ նկարներ այս հեղինակից