Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մանուկ Ալեմյան

1918 - 1994

1930 - 1980 թվականներ

Մանուկ Ալեմյանը ծնվել է Սիրիայի Համա քաղաքում, ուր ինքնուրույն սովորել է լուսանկարել դեռ պատանի տարիքում։ 1930-ականներին նա արդեն կայացած էր իր մասնագիտության մեջ որպես Սիրիայի տեսարժան վայրերի պատկերագիր։ Լիբանան ներգաղթելուց հետո դարձել է տեղի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը։ Ստեղծագործել է իր բնագավառի համարյա բոլոր ժանրերում և ակտիվորեն մասնակցել է տարատեսակ տեղական և միջազգային մրցույթների։ Ալեմյանը հայտնի դարձավ հատկապես Լիբանանի գեղատեսիլ վայրերի իր լուսանկարներով, ինչպես նաև Միջին Արևելքի նշանավոր քաղաքական և մշակույթային գործիչների դիմանկարներով։ Առավել ճանաչված են նրա` Կաթողիկոսներ Վազգեն Առաջին և Գարեգին Երկրորդի դիմանկարները։ 

Ալեմյանը սերտորեն աշխատակցել է 50-70-ականների լիբանանյան մամուլի և հրատարակչությունների հետ։ Նա՝ այդ տարիներին թողարկված՝ Լիբանանը գովազդող բազմաթիվ տուրիստական ֆոտոալբոմների և բացիկների լուսանկարների հեղինակն է։ Լիբանանի ավերիչ քաղաքացիական պատերազմից հետո, Ալեմյանը, ինչպես և Բեյրութի հայ համայնքի զգալի մասը, իր ընտանիքով տեղափոխվեց Կանադա, հաստատվելով Մոնտրեալ քաղաքում։


Ալեմյանի լուսանկարներին բնորոշ է «պատկերապաշտությունը» և ռոմանտիզմը։ Լուսանկարիչը ձգտել է իր գործերում վերարտադրել իրեն հարազատ բնապատկերների և վայրերի անվրդով գեղեցկությունը։ Այդ լուսանկարներում կոնֆլիկտը բացակայում է և խնդրահարույց տարերը մնում են լուսանկարչի տեսադաշտից դուրս։ Միևնույն ժամանակ, Ալեմյանի պատկերներում հաշտորեն համատեղված են  արդիությունը ու անցյալը որը ներկայացված է որպես կատարելապես ինտեգրված ժամանակակից կյանքի մեջ։ Այսօր հատկապես արժեքավոր են Ալեմյանի արված պատմական և քաղաքային վայրերի լուսանկարները՝ որոնցից շատերը ոչնչացվել են հետագա պատերազմների ընթացքում։  

Ազգություն

կանադացի, լիբանանցի, հայ, սիրիացի

Տարածաշրջան

Լիբանան, Կանադա, Հայաստան, Սիրիա

Քաղաք

Համա, Բեյրութ, Մոնրեալ

Մասնագիտացում

գովազդային, կոմմերցիոն, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, ֆոտոգիրք

Մատենագրություն

Koundakjian, Harry, ‘A Phoenician Legacy’, Armenian International Magazine, February, 1994, էջ 45

Ցուցահանդեսներ

2016: April 4-6. ‘Manoug’s Magic Lantern – Views onto Lebanon’, American University of Beirut library

Հավաքածուներ

Արաբ Պատկերի Հիմնադրամ, Բեյրութ Ամերիկյան Համալսարանի Գրադարան, Բեյրութ